ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Արևմուտքի ցուցակում Բելառուսը վերաֆորմատավորման ենթակա հաջորդ պետությունն է

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Արևմուտքի ցուցակում Բելառուսը վերաֆորմատավորման ենթակա հաջորդ պետությունն է
20.02.2014 | 12:35

Դե ինչ, շահագրգիռ կողմերն Ուկրաինայում ծավալվող ճգնաժամին անշրջելի բնույթ հաղորդեցին: Խաղաղ կարգավորումը, դիմակայության այս շրջափուլում, այլևս անհնարին է, ինչը առավել հավանական է դարձնում երկրի տրոհման հեռանկարը: Որքան էլ տարօրինակ հնչի այս պնդումը, սակայն միասնական Ուկրաինան գոյություն կունենա այնքան ժամանակ, քանի դեռ երկրի ներկայիս նախագահ Յանուկովիչը չի լքել Կիևն ու հեռացել կա՛մ դեպի երկրի ռուսաստանամետ գավառները, ներառյալ Ղրիմի ինքնավար հանրապետությունը, կա՛մ էլ իրեն հյուրընկալելու պատրաստակամություն հայտնած որևէ օտար պետություն: Եթե նա լքի Կիևը, սակայն մնա երկրում, սա կազդարարի Ուկրաինայի, մի կողմից, կենտրոնական և արևելյան գավառների, մյուս կողմից, հարավի ու արևմուտքի շրջանների միջև տևական դիմակայության սկիզբը, որի պարագայում գուցե որոշ ժամանակ անց հնարավոր լինի վերականգնել երկրի միասնական կառավարումն ու տարածքային ամբողջականությունը: Եթե Յանուկովիչը հեռանա երկրից, ապա Ուկրաինայի մասնատման գործընթացը կդառնա անշրջելի: Քիչ երկրներ կգտնվեն, որոնք պատրաստ կլինեն հյուրընկալել երկիրը լքած Յանուկովիչին. հետխորհրդային տարածքի որ երկիրն էլ նա գնա, իր հետ այնտեղ կհասցնի նաև Մայդանի վիրուսը: Ուստի դժվար թե Ռուսաստանն իր դռները բացի նրա առջև: Արևմուտքում երջանիկ կլինեին, եթե նրան հյուրընկալի նախագահ Լուկաշենկոն՝ Բելառուսը Արևմուտքի ցուցակում վերաֆորմատավորման ենթակա հաջորդ պետությունն է, և Յանուկովիչի այնտեղ հանգրվանելը կարագացնի տրոհման շղթայական ռեակցիան՝ այն տարածելով նաև Կալինինգրադի մարզի վրա: Անպայման պետք է հիշվի Արևելյան Պրուսիան, Քյոնիգսբերգը, որ հանկարծ ռուս-գերմանական հնարավոր մերձեցումը ծրագրերի իրականացման խոչընդոտ չդառնա: Աստված ողորմի բոլոր զոհված անմեղներին: Անմեղսունակներին էլ:

Դիտվել է՝ 1917

Մեկնաբանություններ